Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  բժիշկների նամակին

ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  
բժիշկների նամակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին:  Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: «Արմենպրես»-ին Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ ՌՅոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է՝ հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ