Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ

Արցախի նախագահն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ սեպտեմբերի 16-ին այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Նախագահ Հարությունյանը նշել է նաև, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]