Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր

Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն Է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով. առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում այդ հիվանդությամբ 5,11 միլիոնից ավելի մարդ Է հայտնաբերվել:

Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,13 մլն թեստերի արդյունքներով՝ բժիշկները հայտնաբերել են 82,7 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել Է 4 միլիոնը:

Հիվանդանոցներում բուժում Է ստանում 1 միլիոնից ավելի մարդ:

Մեկ օրում այդ թիվն աճել Է ավելի քան 14 հազարով: Մահացածների թիվը գերազանցել Է 83 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 1132 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]