Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 4-րդն է

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 4-րդն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ կիսեց միավորը համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ տեղով: Առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]