Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

«Բարսելոնա»-ն հաղթել է ընկերական խաղում

«Բարսելոնա»-ն հաղթել է ընկերական խաղում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ն հաղթանակ է տարել ընկերական խաղում, որտեղ Մեսին դարձել է դուբլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախապատրաստվելով իսպանական Լա լիգային «Բարսելոնա»-ն ընկերական խաղում առավելության է հասել «Ժիրոնա»-ի նկատմամբ` 3:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին և մեկ անգամ էլ աչքի է ընկել Ֆիլիպե Կոուտինյոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լա լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները: Մեսին հրավիրվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանի` Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու: ՖԻՖԱ-ի նոր օրենքներով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային թիմերին միացող ֆուտբոլիստները երկու շաբաթ շուտ պետք է մեկնեն հայրենիք: Եթե Մեսին ընդունի Արգենտինայի հավաքականի հրավերը, ապա բաց կթողնի Լա լիգայի առաջին երեք տուրի խաղերը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ