Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը կքննարկի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին զինծառայությունից ազատելու հարցը

Կառավարությունը կքննարկի գիտական ձեռքբերումներ գրանցած երիտասարդին 
զինծառայությունից ազատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կքննարկի Ռոբերտ Կարենի Ապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրա՝ գիտական գործունեության ընթացքում  փորձնական մշակումներ իրականացնելու կարևորությամբ և ռադիոտեխնիկայի, ռադիոնավիգացիայի ու կապի ոլորտում գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման, Ռոբերտ Ապիկյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 21-ին, ՀՀ կառավարության  2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունս ՀԱՊՀ-ի «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» (դասիչ՝ Ե.12.03) մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

2020-ի հուլիսի 6-ին նա պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 046 մասնագիտական  խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Ե12.03 «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:  Աշխատում է ՀԱՊՀ համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որպես գիտաշխատող, և զբաղվում է գիտամանկավարժական և ազդանշանների կոդավորման, դեկոդավորման ալգորիթմների հետազոտմամբ և մշակմամբ: Ապիկյանը իր գիտական գործունեության ընթացքում մշակել և իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ազդանշանների կոդավորման և դեկոդավորման ալգորիթմների ոլորտում, մասնավորապես ռադիոնավիգացիոն համակարգերում, դրանց մասին վկայում են նրա գիտական գործունեության ընթացքում տպագրված աշխատանքները, որոնք տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում և միջազգային «IEEE explore» գրադարանում:

Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ Ռ․ Ապիկյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռվի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, 2020-2021 թվականի ուսումնական տարվա սկզբից (սեպտեմբերի 15-ից) աշխատելու ՀԱՊՀ «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում որպես դասախոս՝ իրականացնելով «Ռադիոտեխնիկական շղթաներ և ազդանշաններ» առարկայի դասախոսություն և գործնական պարապմունքներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]