Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից որոշակի հեռավորության վրա

ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից որոշակի 
հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում կքննարկի Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

Ըստ հիմնավորման, ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում,  ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Այսպիսով Նխագծով առաջարկվում է.

1) Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր,

2) Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևանի համայքի վարչական,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր,

3) Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու տեղակայել որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից։

Նախագիծը մշակվել ՝ հաշվի առնելով առնելով միջազգային փորձը։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ