Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Վարչապետն անդրադարձավ Բելառուսի հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկությանը

Վարչապետն անդրադարձավ Բելառուսի հարցով ՄԱԿ-ում տեղի ունեցած 
քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության, Նիգերիայի հետ ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:

Ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ հետաքրքիր է, որ այդ երկրների անունները թվարկում էիք՝ ի՞նչ նկատի ունեիք: Նկատի ունեմ՝ ձեզ համար երկրների որոշակի սորտավորո՞ւմ կա: Ես զարմանում եմ, որ այդպիսի հարցեր ծագում են, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ հայտարարել են՝ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է և իրենք չեն պատրաստվում հեղափոխությունն արտահանել կամ ներմուծել:

«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ է իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ ԵԱՀԿ-ի անդամ է, Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, նաև ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է:

Որևէ պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով: Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որն այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- ասաց վարչապետը։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ