Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀ քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՔԿԾ պետին

ԱՀ քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության 
նախարարությանը. ԱՀ նախագահը՝ ՀՀ ՔԿԾ պետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, բարձր գնահատելով ստեղծված համագործակցության մակարդակը և այդ համատեքստում կարևորելով ԱՀ ոստիկանության հետ այսօր ստորագրված հուշագիրը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակում Արցախի քրեակատարողական վարչությունը կփոխանցվի արդարադատության նախարարությանը: Հանրապետության նախագահի խոսքով՝ գործընթացի սահուն կազմակերպման և քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման, ազատազրկվածների իրավունքների լիարժեք պաշտպանության գործում ակնկալվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան կառույցների խորհրդատվական աջակցությունը:

Իր հերթին Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել արցախցի գործընկերների հետ քննարկված օրակարգը և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հետագա աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]