Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթացը. նախագծվում է հավելված

ԵԱՏՄ շրջանակում չի բացառվում կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման 
գործընթացը. նախագծվում է հավելված

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակում չի բացառվում, որ իրականացվի կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից Հայկ Կոնջորյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ  Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան:

«Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն,  կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է: Մենք համարեցինք, որ միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ամենաարդյունավետ հարթակը ԵԱՏՄ-ի հարթակն է, որի լիազորությունների շրջանակից դուրս է մտնել առողջապահական ոլորտ,  բայց, այնումենայնիվ, միասնական կանոն սահմանելու, կանոնակարգելու և միասնական այդ կանոնն ունենալու համար ԵՍՏՄ-ն ունի բավարար գործիքակազմ: Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ, որ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց փոխվարչապետը:

 Գրիգորյանը նաև նշեց, որ քանի որ  ԵԱՏՄ անդամ բոլոր երկների մոտ կա նախատրամադրվածություն՝ այդ խնդիրը իրոք կարգավորելու, լուծելու և սահմանափակումները մաքսիմալ թուլացնելու համար, այս պահին ԵԱՏՄ-ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում: «Նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ թեստերի փոխճանաչման գործընթաց այնուամենայնիվ պետք է իրականացվի: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացի: Եվ այդ առումով պետք է լինելու թվայնացված հավելված, և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  հենց հավելվածի ուղղությամբ, որ մեր որոշումներն իրագործման ենթակա լինեն, բովանդակությունը մտնի հավելված»,-ասաց փովարչապետն ու հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով կաշխատի:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]