1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի կորուստ

Տուրիզմի մասնագետն 8 ամսում Հայաստանում հաշվարկել է շուրջ 700 մլն դոլարի 
կորուստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի ոլորտի մասնագետը COVID-19-ի համավարակով պայմանավորված զբոսաշրջային այցելությունների նվազման հետևանքով 2020 թվականի 8 ամսում հաշվարկել է մոտ 700 մլն ԱՄՆ դոլարի կորուստ, քանի որ դեպի Հայաստան կարող էր լինել շուրջ 800 հազար զբոսաշրջիկի այցելություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ այդ զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը կարող էր երկրում ծախսել 700-800 ԱՄՆ դոլար:

«Անցած տարի հունվար-հունիսին ունեցել ենք 770 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն: Այս տարի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 311 հազար այցելություն: Սակայն այդ թիվը միայն առաջին եռամսյակի տվյալն է, քանի որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ երկրորդ եռամսյակում ունեցել ենք զրո ներգնա զբոսաշրջային այցելություն»,- նշեց Ապրեսյանը: Նրա խոսքով՝ այս տարի նույնիսկ ակնկալվում էր զբոսաշրջային այցելությունների աճ:

Ապրեսյանը նկատեց, որ նվազագույն հաշվարկներով միջազգային տուրիզմից 700 մլն ԱՄՆ դոլարի կորուստը հաշվարկվում է օգոստոս ամիսը ներառյալ:

«2013 թվականից բավականին ժամանակ է անցել. մեր հայկական զբոսաշրջային արդյունքը բազմազանեցվել է, ավելի հետաքրքիր ծառայություններ կան»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Մարտի 16-ից, երբ Կառավարությունը Հայաստանում հայտարարել էր արտակարգ դրություն, դադարեցվել էին բոլոր կանոնավոր չվերթները: Իրականացվում էին միայն չարտերային թռիչքներ, որոնց միջոցով Հայաստան կարող էին ժամանել ՀՀ քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձինք: Արգելվել է օտարերկրացիների մուտքը, բացառություն են կազմել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները: Ցամաքային ճանապարհով Իրանից և Վրաստանից Հայաստան մուտք գործելու իրավունք են ունեցել միայն բեռնափոխադրումներ իրականացնողները:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]