Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՀ ոստիկանության պետերը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՀ ոստիկանության պետերը 
համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ տարիներ շարունակ առկա համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի՝ պայմանավորված օրվա առիթ դարձած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը կլինի շարունակական:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ԱՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին և ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին պարգևատրել է արժեքավոր նվերներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]