Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր են ստորագրել

Իսրայելը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր: Արարարողությունը տեղի Է ունեցել Սպիտակ տանն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, «Արմենպրես»-ի հավաստմամբ հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Հեռարձակումը վարել են Միացյալ Նահանգների հիմնական հեռուստաալիքները: Ըստ համաձայնությունների՝ Իսրայելը կդադարեցնի իր գերիշխանության տարածումը Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված Է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համաձայնագրերի ստորագրման արարողությունից առաջ հայտարարել Է, որ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացումը հաշտության ուղի կհարթի տարածաշրջանի մյուս արաբական երկրների հետ եւ կօգնի վերջ դնելու արաբա-իսրայելական հակամարտությանը:

«Այսօր շրջադարձային պահ Է պատմության մեջ: Այն ազդարարում Է հաշտության նոր դարաշրջանի մասին: Այդ հաշտությունը կընդլայնվի եւ կներառի մյուս արաբական պետությունները, իսկ արդյունքում կօգնի մեկընդմիշտ վերջ դնելու արաբա-իսրայելական հակամարտությանը»,- ասել Է Նաթանյահուն: Բահրեյնի արտգործնախարարության ղեկավար Աբդել Լաթիֆ ազ Զայանին հայտարարել Է, որ այժմ բոլոր կողմերը պետք Է աշխատեն պաղեստինա-իսրայլեկան հակամարտության կարգավորման նպատակով՝ երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա: «Այժմ անհրաժեշտ Է ակտիվորեն եւ առանց հապաղման աշխատել՝ կայուն խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար, որոնց արժանի են մեր երկրների բնակիչները: Լոկ պաղեստինա-իսրայելական հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորումը երկու պետությունների (գոյակցության հիման վրա) հիմք կլինի այդ խաղաղության համար»,- ասել Է նա համաձայնությունների ստորագրումից մի քանի րոպե առաջ:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ «Մերձավոր Արեւելքի բուն սրտում սկսվում են փոփոխություններ, որոնք հույս են տալիս ամբողջ աշխարհին»: Սույն նախաձեռնությունը հնարավոր չԷր լինի առանց Դոնալդ Թրամփի ջանքերի,- ասել Է նա:- Մենք տեսնում ենք նոր միտում, որը լավագույն ուղի կապահովի տարածաշրջանի համար»: Ալ Նահայանն ստորագրված համաձայնագերի դրական ներգործության վստահություն Է հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]