Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման և երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Իրանի համար Հայաստանի կարևոր դերակատարումը` որպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտքն ապահովող տարանցման ուղի: 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները և պայմանավորվածություն ձեռք բերել հետամուտ լինել հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ ՀՀ և ԻԻՀ միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Նշենք, որ Մեղրիի սահմանային անցման կետի արդիա­կանացման և ժամանակակից համակարգերով վերազինման հարցն ընդգրկված է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]