Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

«Բարգավաճ Հայաստան»-ը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին

«Բարգավաճ Հայաստան»-ը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ նախարարի 
հրաժարականի պահանջին

ԵՐԵՎԱՆ, 16  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ԼՀԿ հարցապնդման քննարկմանը, որով առաջակվում է նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբացությունը միանում է «Լուսավոր Հայաստանի» պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով»,-ասաց Զոհրաբյանը: 

Զոհրաբյանը ևս դժգոհություն հայտնեց նախարարի աշխատանքից:

Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից, ներքաղաքական նպատակներով, կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժներ, արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար:

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել է ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում: Որոշման նախագծի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 17-ի նիստում:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ