Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Եվրահանձնաժողուվում առաջարկել են նավազագույն աշխատավարձ սահմանել ԵՄ-ում

Եվրահանձնաժողուվում առաջարկել են նավազագույն աշխատավարձ սահմանել ԵՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության (ԵՄ) երկրների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կազմել Է տարեկան հաշվարկով 12 տոկոս կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրախորհրդարանում հանդես գալով Եվրամիության իրավիճակի մասին տարեկան ճառով:

Նրա խոսքով՝ ճգնաժամը նաեւ ցույց տվեց, որ Եվրամիությունում անհրաժեշտ Է սահմանել նվազագույն աշխատավարձ, քանի որ Միության շատ բնակիչներ գոյության բավականաչափ միջոցներ չունեն: «Եվրահանձնաժողովը կներկայացնի նվազագույն աշխատավարձի սահմանման առաջարկություններ անդամ երկրների աջակցության համար: Բոլոր քաղաքացիները պետք Է նվազագույն աշխատավարձ ստանալու հնարավորություն ունենան»,- նշել Է նա:

ԵՀ-ի ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ մոտ ժամանակներս ԵՄ-ի 16 անդամ երկրներ գրեթե 90 միլիարդ եվրո կստանան աշխատատեղերի ապահովման համար SURE օգնության ծրագրի շրջանակում, որը Եվրահանձնաժողովն ստեղծել Է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ