Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուրջ համագործակցություն Եգիպտոսի նման կարևոր երկրի հետ.Արևելագետը՝ ՀՀ ԱԳ նախարարի այցի մասին

Լուրջ համագործակցություն Եգիպտոսի նման կարևոր երկրի հետ.Արևելագետը՝ ՀՀ ԱԳ 
նախարարի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս ցույց տվեց, որ նաև քաղաքական, դիվանագիտական առումով բավական լուրջ համագործակցություն է սկսվում Եգիպտոսի նման կարևոր երկրի հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ սա հեռանկարային ուղղություն է, թե արտաքին քաղաքականության, թե գիտական համագործակցության համար:

«Ես կարծում եմ, որ սկսվում է Հայաստանի քաղաքականության մի նոր ուղղություն՝ Մերձավոր Արևելք, արաբական աշխարհ: Ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետև հազարավոր կապերով կապված ենք Մերձավոր Արևելքի հետ: Մեր համայնքներն այնտեղ ակտիվ են: Եվ Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում մեր տեղը պետք է ունենանք որպես այնպիսի երկիր, որը վարում է արտաքին քաղաքականություն՝ ուղղված կայունության, խաղաղության պահպանմանը, ագրեսիվ գործողություններին դիմակայելուն: Մանավանդ, որ թե Մերձավոր Արևելքում, թե Միջերկրական ծովի արևելյան հատվածում ունենք պատմական ավանդույթներ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Հետևաբար, ըստ Սաֆրաստյանի, այդ տարածաշրջանը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից դարձնելն առաջնահերթություն է: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, քանի որ առավել շատ ուշադրություն է դարձնում մերձավորարևելյան ուղղությանը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-ից 15-ը պաշտոնական այց կատարեց Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության, հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]