Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ն 2017-ին ֆինանսավորել  է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, հիմա դրանց թիվը հասցվել է 10-ի

ՀՀ-ն 2017-ին ֆինանսավորել  է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, հիմա դրանց թիվը 
հասցվել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2017-ին ֆինանսավորել  է արտերկրի 4 հայագիտական կենտրոն, 2020-ին արդեն դրանց թիվը հասցվել է 10-ի. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նկատում է՝ ընդդիմությունը, սակայն, դրա մասին չի խոսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից, երբ պատասխանում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը:

ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշեց՝ դպրոցներում նախարարության կողմից շեշտը դրվում է ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա և չի քաջալերվում, օրինակ, հումանիտար ուղղությունը: Նա հետաքրքրվեց՝ նախարարը չի՞ կարծում արդյոք, որ սրա արդյունքում տարիներ անց կտուժի հայագիտությունը:

Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց հումանիտար ուղղության վերաբերյալ հնչեցրած տեսակետին և նշեց, որ բալանսը պահվում է: «Գիտությունների կոմիտեն մրցույթներում դրա առաջնահերթությունների մասին շեշտում է, այդ ուղղություններով մրցույթներն իրականացվում են: Բացի այդ, հայագիտությանը մենք նաև ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս: Իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին ՀՀ-ն դրսում չորս հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2018, 2019, 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նախարարն ու նշեց՝ սա ցույց է տալիս, որ նախարարությունը  հայագիտության ուղղությամբ հետևողական աշխատանք է տանում, և այդ ուղղությունը կզարգանա:

Այդ ուղղությունը կզարգանա նաև բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող օրենքի ընդունման արդյունքում. բուհերում  և հետազոտական կենտրոններում կլինեն արդյունավետ գործող հայագիտական կենտրոններ:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց ցանկացող քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]