Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 ԱՀԿ-ում չեն բացառել աշխարհում COVID-19-ի դեմ պայքարում ընդգրկուն միջոցառումներին վերադառնալը

 ԱՀԿ-ում չեն բացառել աշխարհում COVID-19-ի դեմ պայքարում ընդգրկուն միջոցառումներին վերադառնալը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Հնարավոր չԷ բացառել, որ ինչ-որ տեղ կպահանջվեն նաեւ ավելի ընդգրկուն միջոցառումներ, բայց դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից»,-ասել Է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ամեն բան կախված կլինի կորոնավիրուսի տարածման սպառնալիքից, իսկ հակազդման միջոցառումների հանձնարարականները կվերսկսվեն իրադրության համաճարակաբանական վերլուծությունների հիման վրա:

Վույնովիչը հավելել Է, որ ընդգրկուն միջոցառումների սահմանափակման վերաբերյալ ԱՀԿ-ի հանձնարարականները մնում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]