Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Վրաստանն անցնում Է կորոնավիրուսի թեթեւ տեսակի բուժման տնային պայմաններում

Վրաստանն անցնում Է կորոնավիրուսի թեթեւ տեսակի բուժման տնային պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարարությունում քննարկում են տնային պայմաններում թեթեւ տեսակի կորոնավիրուսի բուժման հնարավորությունը: Ինչպես Առաջին ալիքին հայտարարել Է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, բոլոր ընտանեկան բժիշկներն արդեն ախտահարված հիվանդներին տանը բուժման մեթոդների ուսուցում են անցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տանը բուժման կանոնակարգն առոջապահության նախարարությունը պատրաստել Է տակավին փետրվար – մարտին: Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսի կառավարման եւ բուժման ծրագրում պլանավորվում Է ներառել 31 կլինիկա: «Մենք պլանավորում ենք ծրագրում ներառել 31 կլինիկա: Առայժմ ամռան ընթացքում ակտիվորեն մասնակցել Է 12 կլինիկա: Այդ կլինիկաներում բավականաչափ կլինիկական փորձ Է կուտակված:

Կմոբիլիզացվի 3 200 մահճակալ: Այսօրվա դրությամբ մեր տրամադրության տակ կա 2 400 մահճակալ քովիդ-ախտահարվածների համար: Նաեւ հաշվի են առնվում առողջապահության հատվածի պատրաստության համար կարեւոր այլ բաղադրիչներ, ներարյալ անհատական պաշտպանության միջոցները, որոնք կլինկաներն իրենք են գնում»,- ասել Է Գաբունիան: Նա նշել Է, որ թեթեւ հիվանդներին կլինիկաներից հյուրանոցներ փոխադրելու աշխատանք Է տարվում: Անցյալ շաբաթ այդ նպատակի համար արդեն մի քանի հյուրանոց Է նախապատրաստվել: Այսօրվա դրությամբ, մոբիլիզացված Է 300 հյուրանոցային մահճակալ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2 758-ի: Միայն վերջին օրը հայտնաբերվել Է 196 նոր դեպք, հաղորդել Է Sputnik-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ