Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը վերամիացել են Էկրանի վրա

 Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը վերամիացել են Էկրանի վրա
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը մասնակցում են 1982 թվականի «Անհոգ ժամանակներ՝ «Ռիջմոնթ Հայում» կատակերգության կենդանի ընթերցումներին, որոնք կարելի կլինի տեսնել եւ լսել սեպտեմբերի 17-ին, երբ կնշվի ֆիլմի Էկրան բարձրանալու 38-րդ տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Digital Spy-ը:

Անոնս-լուսանկարում երեւում Է, որ բարեգործական առցանց նախագծի բոլոր մասնակիցները, որի կազմակերպիչը Շոն Փենն Է, նստած են յուրաքանչյուրն իր տանը:

Ընթերցումներին նաեւ մասնակցում են Ջուլյա Ռոբերտսը, Մորգան Ֆրիմենը, Մեթյու Մաքքոնախին, Շայա Լաբաֆը եւ այլ դերասաններ:

Տեսագրությունը կարելի կլինի դիտել Fecebook-ում:

Դեռ հասկանալի չԷ, թե ում են մարմնավորելու Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնը: Օրիգինալ ֆիլմում նրանք չեն նկարահանվել:

Նախորդ անգամ դերասանները, որոնք ամուսիններ են եղել 2000-ից մինչեւ 2005 թվականները, Էկրանին հայտնվել Էին 2001 թվականին. Բրեդ Փիթը խաղացել Է «Ընկերները» շոուի սերիաներից մեկում, իսկ նրանց «կենդանի» միասին տեսել են 2020 թվականի հունվարին Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]