Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից չորսը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավորներ և նախօրոք մեկուսացված էին, մեկի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիս իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է մեկ քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 42, ընդհանուր մեկուսացված են 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ 

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ