1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:

Հանրապետության նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]