Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ 
մետր ջուր

ԳԱՎԱՌ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:

Փոխարենը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:

 Խոսրով Խլղաթյան

 

 

 

                                                                                                                       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]