Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ սկսվել 
է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում սեպտեմբերի 15-ին ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը.

«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Րաֆֆու փողոցում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների և մի կնոջ մասնակցությամբ, որի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել կնոջը դիմակ չկրելու համար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]