1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նորածինների հայրերը  5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Նորածինների հայրերը  5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. ԱԺ-ն 
ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]