Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1822 թ. սեպտեմբերի 16-ին ծնվել է Ծերենցը՝  հայ գրող, հրապարակախոս, բժիշկ ու պատմավիպագիր։

-           1963 թ. սեպտեմբերի 16-ին կազմավորվում է Մալայզիա պետությունը:

-           1970 թ. սեպտեմբերի 16-ին հիմնադրվում է «Սեւ սեպտեմբեր» պաղեստինյան զինված կազմակերպությունը:

-           1810 թ. սեպտեմբերի 16-ին Մեքսիկան անկախացավ Իսպանիայից։

-           1978 թ. սեպտեմբերի 16-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից մահացավ մոտ 15 000 մարդ։

-           1931 թ. սեպտեմբերի 16-ին ծնվել է Արտաշես Քալանթարյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։

-           1943 թ. սեպտեմբերի 16-ին մահացել է Հունան Ավետիսյանը՝ հայազգի խորհրդային զինվոր, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։ Հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է ֆաշիստական Գերմանիայի մարտական կրակակետն ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։

-           1996 թ. սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնի շերտի պահպանման միջազգային օր։

 

Հիշարժան փաստեր

-           Տարածված վարկած կա, որ դեղահաբերի օգտագործման չարաշահումը լի է բացասական հետեւանքներով: Չհերքելով ու չհաստատելով այդ վարկածը՝ նշենք, որ աշխարհում ամենաշատ դեղահաբեր օգտագործել է Զիմբաբվեի մի բնակիչ: Վերջինս, բուժման 21 տարվա ընթացքում, օգտագործել է ուղիղ 565,939 դեղահաբ:

-           Սրտի աշխատանքի ամենաերկարատեւ դադարը գրանցվել է նորվեգացի Յան Ռեվսդալի մոտ: Դեկտեմբերյան ցրտին, ձկնորսություն անելու ընթացքում նա ընկել է նավից, նրա մարմնի ջերմաստիճանը կազմել է 24 աստիճան, եւ Ռեվսդալի սրտի աշխատանքը կանգնել է ուղիղ 4 ժամով: Այնուհետեւ ուշքի է եկել՝ շնչառական ապարատին միացվելուց հետո:

-           Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջեւ տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

-           Բոլորիս հայտնի է «մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 տոկոսը» արտահայտությունը, սա վիճելի տեսություն է, ըստ որի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն որոշակի հատվածը, սովորաբար, դիտարկվում են 10 տոկոս, 15 տոկոս, 7 տոկոս տարբերակները։ Այս պնդումն իրականում միֆ է եւ գիտության մեջ ընկալվում է որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացում», բժիշկներն ու ոլորտի մասնագետներն այս թյուրըմբռնումն անվանում են «նեյրոմիֆ»։ Մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։

-           Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավերը կամ բուժել հիվանդությունները:

-           Թեեւ գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, սակայն այն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

-           Պարզվում է, որ կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը. հենց  այս եզրակացությանն են հանգել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները: Գիտափորձին մասնակցել Է 20-82 տարեկան ավելի քան 200 մարդ՝ 121 կին եւ 84 տղամարդ:

-           Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով, այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:

-           Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am