Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Նախաձեռնված բարեփոխումները դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան

Նախաձեռնված բարեփոխումները դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի 
աջակցության․ Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին շնորհակալագրեր է հանձնել  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալության է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի,  ստորերկրյա ջրերի շահագործելի   և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների  մշակման գործընթացներում համագործակցելու համար։ 

«Շատ եմ  կարևորում մեր գերատեսչության  և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք  լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,- իր խոսքում նշել է Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ  նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր  հերթին  հույս  է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ  թեպետ  այսօրվա շնորհակալագրերը  միգուցե փոքր  քայլ է  կատարված և կատարվելիք  հսկայական աշխատանքի դիմաց, բայց  այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր  շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են  համագործակցության ձևաչափին,  ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]