Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի մի մասն ազատվել է արգելանքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի գույքի որոշակի մասն ազատվել է կալանքից:

Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում:

Դատարանը դռնփակ ռեժիմով քննում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը: Դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]