Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում Է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով

 Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում Է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն աշխարհի երկրների թվում զբաղեցնում Է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով:

Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է աշխարհում 40-րդ տեղը 100 հազար մարդու հաշվով հիվանդացության մակարդակով: Եվ մահացության մակարդակով106-րդ տեղն աշխարհում»,- ասել Է նա: Պոպովայի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մահացության մակարդակը կազմում Է 1,7 տոկոս, աշխարհում՝ 3,2 տոկոս:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հայտնել Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն Է մնում վերջին ամսվա ընթացքում, լոկ 15 տարածաշրջաններում Է, որ վարակվածների թիվն աճում Է օրական 1 տոկոսից ավելի:

Ռուսաստանը թեստավորմամբ աշխարհում առաջատարներից մեկն Է, այժմ կատարվում Է 280 հազար թեստ յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]