Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի կենտրոնում կառուցվող առեւտրային համալիրում սեպտեմբերի 15-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հրշեջներին հաջողվել Է մարել բռնկումը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Ինչպես նշել Է գործակալությունը, շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, կառուցվում Է իրանական արմատներով բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի (1950 – 2016) նախագծով:

Անցած հինգշաբթի օրը խոշոր հրդեհ Էր տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի գոտում գտնվող ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, նավահանգիստ, որտեղ օգոստոսին ավերիչ պայթյուն տեղի ունեցավ: Կրակի մարմանը մասնակցել են ռազմական ուղղաթիռներ: Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Օգոստոսի 4-ին էլ Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթեւան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ