Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ու Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել հայ- եգիպտական հարաբերությունները

Զոհրաբ Մնացականյանն ու Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել հայ-
եգիպտական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Սեպտեմբերի 14-ին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական  համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները: 

Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր գնահատեցին ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարը արժևորեց Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում: 

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում  անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]