Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Բեռլուսկոնին դուրս Է գրվել հիվանդանոցից COVID-19-ից բուժվելուց հետո

Բեռլուսկոնին դուրս Է գրվել հիվանդանոցից COVID-19-ից բուժվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս Է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել Էին սեպտեմբերի 3-ին: Հեռարձակումը վարել Է RAI News 24 նորությունների ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր փորձությունն Էր իմ կյանքում»,- ասել Է 83-ամյա քաղաքական գործիչը՝ հեռանալով բուժհիմնարկությունից: Նա կոչ Է արել պահպանելու բոլոր կանոնները՝ կանխելու համար թույլ առողջությամբ մարդկանց վարակումը:

Եվրապատգամավորը եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն, ամենայն հավանականությամբ, կարանտինում կգտնվի Արկորի իր նստավայրում այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկրորդ անալիզի բացասական արդյունք չստանա, նշում են Իալիայի զանգվածային լրատվամիջոցները:

Իտալիայի նախկին վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել Է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ նախազգուշության նպատակով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել Է երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Ավելի վաղ Բեռլուսկոնին ինքը կուսակցիներին հղած ուղերձում հիվանդությունը «դժոխային» Է անվանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]