Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով և կարժենա մոտ 35 մլն դոլար. Մարության

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով և կարժենա մոտ 35 մլն 
դոլար. Մարության

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մետրոյի նոր կայարան կառուցելու համար փորձել ենք մասնավորի ներգրավել, որպեսզի այդ հոգսը չլինի պետության վրա: Այն պայմանները, որ մեզ առաջարկել են տարբեր ընկերություններ, գնահատվել են ոչ այնքան բարենպաստ թե՛ քաղաքի, թե՛ պետության համար: Կառավարության հետ համատեղ եկել ենք եզրակացության, որ հենց պետությունը կկառուցի այդ կայարանը, այսինքն՝ կարվի պետական միջոցներով»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, ինչի կայանալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:

Քաղաքապետը շեշտեց, որ կատարվել են հաշվարկներ, և նոր կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 մլն ԱՄՆ դոլար: Մարությանը հայտնեց՝ Կառավարությունը հավաստիացրել է, որ կարող է տրամադրել այդ գումարը մետրոյի նոր կայարանի կառուցման համար:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]