Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Աբրահամ Լինկոլնի մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել Է ԱՄՆ-ի աճուրդում

Աբրահամ Լինկոլնի մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել Է ԱՄՆ-ի աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809 – 1865) մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել Է Միացյալ Նահանգներում կայացած աճուրդում: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բոստոնի RR Auction աճուրդային տան տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աբրահամ Լինկոլնը գլխին կրակոցով մահացու վիրավորվել Է 1865 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում, հաջորդ առավոտյան նա մահացել Է:

Սպանությունը կատարել Է դերասան Ջոն Ուիլքս Բուտը: Հինգսանտիմետրանոց մազափունջը նախագահի գլխից կտրել Է նրան զննած բժիշկը: Նա այն փաթաթել Է երկրի պաշտպանական գերատեսչության հեռագրով, որտեղ ասված Էր պետության ղեկավարի սպանության մասին, եւ դրա վրա գրել. «Ա. Լինկոլնի մազերը»:

Անցած հանգստայն օրերին կայացած աճուրդում լոտի գինը, որը ներառում Էր Լինկոլնի մազերը՝ փաթաթված նրա սպանության մասին արյունոտված հեռագրով, փորձագետների գնահատումներով, պետք Է հասներ 75 հազար դոլարի: Սակայն եզրափակիչ արժեքը գերազանցել Է մասնագետների ակնկալիքնեռրը եւ կազմել 81 250 դոլար: Գնորդի անունը չեն հայտնում: Մահվանից հետո 155 տարի անց Լինկոլնը հայրենակիցների պակերացումներում մնում Է լեգենդար անձնավորություն: Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը նրան եւ Ջոն Քենեդիին համարում են մեծագույն նախագահներ ԱՄՆ-ի պատմության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ