Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 165-ով

Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 
ավելացել Է 165-ով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել Է 1 369 մարդ, մահացել Է 19-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարանտինի մեջ Է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]