1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտավորում են իրականացրել

ՀՀ-ում ռուսական բազայի հետախույզները պայմանական հակառակորդի թիկունքում 
դեսանտավորում են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների հետ կատարել են պայմանական հակառակորդի թիկունքի դեսանտավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները գրոհային եղանակով Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից վայրէջք են կատարել «Ալագյազ» զորավարժարանում:

Բազմակիլոմետրանոց երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, հանձնել օբյեկտների և ռազմական տեխնիկայի կոորդինատները, շարքից հանել կապի միջոցները, հարձակում կատարել հրամանատարական կետի վրա, վերցրել կարևոր փաստաթղթեր և գերիների:

Տարհանման շրջան դուրս գալու ժամանակ հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը, կազմակերպել վիրավորների տարհանումը՝ հետագայում ցուցաբերելով նրանց առաջին բուժօգնություն:

ՀՀ զինված ուժերի և ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողների համատեղ՝ երկկողմ մարտավարական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1,5 հազար զինծառայող և գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ Մի-8ՄՏՎ, Մի-24Պ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]