1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խունդկարյանի կարծիքով՝ ՍԴ-ին պետք է տալ սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանության լիազորություն

Խունդկարյանի կարծիքով՝ ՍԴ-ին պետք է տալ սահմանադրական նորմի պաշտոնական 
մեկնաբանության լիազորություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը կարծում է, որ ՍԴ-ին պետք է օժտել Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Նա նշեց՝ չի կարելի բացառել Սահմանադրության հետագա զարգացման անհրաժեշտությունը, որը կարող է իրականացվել ոչ միայն տեքստային փոփոխություններ կատարելու միջոցով, այլ նաև սահմանադրական այս կամ այն նորմի բացահայտման եղանակով: Սահմանադրության զարգացման այլընտրանքային ուղին Սահմանադրության մեկնաբանության ինստիտուտի կատարելագործումն է, Սահմանադրության որևէ նորմ կիրառելիս օբյեկտիվորեն անհրաժեշտ է բացահայտել այդ նորմի բովանդակությունը: «Հենց այս հարցում  է, որ ՍԴ-ն պետք է իրեն դրսևորի հնարավորինս արդյունավետ: Կարծում եմ, որ ՍԴ-ին պետք է օժտել սահմանադրական նորմերի պաշտոնական պարտադիր մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: Այդ լուծումը կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ հայցող սուբյեկտի մոտ առկա է Սահմանադրության անմիջականորեն կիրառման ենթակա դրույթի բովանդակության` Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանության բացահայտման անհրաժեշտություն: Նման մեկնաբանության հայցումը կարող է իրականացվել  օրինակ Վճռաբեկ դատարանի կողմից իր վարույթում գտնվող որևէ գործով Սահմանադրության նորմի անմիջական կիրառության կապակցությամբ»,-ասաց Խունդկարյանը:

Թեկնածուի կարծիքով՝ ընդ որում այն ի սկզբանե կարող է կիրառվել միայն դատական իշխանության սուբյեկտների միջև փոխհարաբերություններում, իսկ աստիճանաբար նման նախաձեռնությամբ հանդես գալու լիազորությամբ վերապահել իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներին: Խունդկարյանը կարծում է, որ ՍԴ-ին Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորություն ընձեռելը մեծապես կնպաստի Սահմանադրության կայունության ապահովմանը՝ կանխելով Հայաստանում Սահմանադրության տեքստի հաճախակի փոփոխությունները:

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի նիստում քննարկում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը: ՀՀ նախագահի թեկնածուն ԱԱրթուր Վաղարշյանն , կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]