Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN CHESS 9LX-ի առաջատարն է

Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN CHESS 9LX-ի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, իսկ 6-րդում` Պերեզ Դոմինգեսին:

Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:

Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am