Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի ՊՇՌ հետազոտություն

ԵՊԲՀ մասնագետները կատարել են ուսումնական հաստատությունների 956 
աշխատակցի ՊՇՌ հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետների կողմից կատարվել է ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից, նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցների բուժկետերում. կուտակումներից խուսափելու նպատակով, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն, «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հատատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ:

Սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը ներառյալ 956 հոգի ենթարկվել են թեստավորման: «Հիգիենիկ հակահամաճարակային բաժնի համաճարակաբանների կողմից ուսումնական հաստատության բուժքույրերի շրջանում կազմակերպվել են դասընթացներ՝ նմուշառման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։

Նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ վարակի հսկողության կանոնների խստիվ պահպանմամբ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգին համապատասխան, ինչպես նաև ախտահանիչ միջոցների պատշաճ օգտագործմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]