Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային մրցույթի

Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային 
մրցույթի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշ­խության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:

Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունք­ները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը  հնարավոր է ծանոթանալ միջոցառման կայքից հետևյալ հղումով, իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության հաղորդագրությունը ներկայացված է պաշտոնական կայքում:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ չորս անվանակարգերում.

ա) Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity),

բ) Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),

գ) Էլեկտրոնային առողջապահու­թյուն (E-health),

դ) Թվային ֆինանսներ (Digital finance)։

 

Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբե­րին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեց­ներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմա­նը։

Մրցույթի հաղթողները ոչ միայն կստանան հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաև կստա­նան հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ