Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լատվիայում կկազմակերպվի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը

Լատվիայում կկազմակերպվի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լատիշերեն թարգմանության 
շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում ՀՀ դեսպանությունը 2020 թվականի հոկտեմբերին Ռիգայում կազմակերպելու է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ ստեղծագործության լատիշերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել  է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը շեշտել է, որ «Մուսա լեռան քառասուն օրը» պարտադիր ընթերցանության գիրք է ցանկացած մարդու համար:

Վեպի թարգմանությունը լույս է ընծայել «Յանիս Ռոզե» հրատարակչությունը: Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավստրիայի կառավարության աջակցությամբ: Թարգմանիչն է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Ավստրիացի հեղինակ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում ներկայացվում է 1915 թվականին Մուսա լեռան հայկական հերոսական դիմադրությունը թուրքերի դեմ:

Գրքի ստեղծման գաղափարը Վերֆելը հղացել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներեն, իսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։

Գիրքն արժանացել է նաև այլազգի ընթերցողների ջերմ ընդունելությանը՝ թարգմանվելով մի շարք լեզուներով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]