Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Երևանի օդանավակայանում կառուցվում է կորոնավիրուսի նմուշառման 20 կետ

Երևանի օդանավակայանում կառուցվում է կորոնավիրուսի նմուշառման 20 կետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն իր կարգավորումներով մեր երկիր մուտք գործելու որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ չի սահմանել:

Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ ներկայում օդանավակայանում կառուցվում են կորոնավիրուսի նմուշառման կետեր:

«Դրանք լինելու 20-ը: Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան տեղում իրականացնել նմուշառումը, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Տիգրան Ավինյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ