Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուկաշենկոյի հայտարարությունն անհեթեթություն է. Լեհաստանի ԱԳ նախարար

Լուկաշենկոյի հայտարարությունն անհեթեթություն է. Լեհաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն:

«Դրանք անհեթեթ ենթադրություններ են»,- ասել է Ռաուն` Կարպաչում տեղի ունեցած տնտեսական ֆորումի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Բելառուսական հասարակության համար նման վիրավորական փաստարկումն արժանի չէ վստահության ոչ Բելառուսում, ոչ էլ Լեհաստանում: Սա նորություն չէ: Դժվար է նույնիսկ դրան մեծ ուշադրություն հատկացնել»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում բողոքի ակցիաները ղեկավարվում են արտերկրից, այդ թվում հատուկ կենտրոնից, որը տեղակայված է Վարշավայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]