Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջրիմուռներից լճամաքրող ճապոնական տեխնոլոգիան՝ Հայաստանում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ջրիմուռներից լճամաքրող ճապոնական 
տեխնոլոգիան՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւանում ջրիմուռները ծաղկում են… ջրիմուռները չքանում են… ջրիմուռները վերանում են… Արդեն երեք տարի, հատկապես ամռանը, պարբերաբար լսում ենք այս արտահայտություններն ու լիճը գրաված ջրիմուռներին վերագրվող գույնն էլ տեսնում՝ կապտականաչ: Եվ շատերս չենք պատկերացնում, որ այդ ջրիմուռները չեն ծաղկում, բառի իրական իմաստով ծաղիկ չեն տալիս, այլ լայնածավալ տարածվում են, եւ որ ջրիմուռները չեն վերանում, դրանք իջնում են լճի խորքը՝ տարեցտարի ավելի ու ավելի դժվարացնելով Սեւանի «շնչառությունը»:

Ջրիմուռներից լճամաքրող ճապոնական տեխնոլոգիա կա: Խոսքը  ցանափոշու ձեւով հատուկ նյութի մասին է: Ջրի վերին շերտը, որտեղ գտնվում է ջրիմուռների  կենսազանգվածի հիմնական մասը, պոմպով հավաքվում է հատուկ մեծ բաքերում, խառնվում այդ նյութի հետ: Նյութը կլանում է դրանք, հետո լիճ է վերադարձվում մաքուր ջուրը: Հայաստանում էլ դա կարող ենք կիրառել: Ինչպես նշել է «ՀՀ»-ի զրուցակիցը՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, «հիմա մենք նպատակային ծրագիր ենք շահել, աշխատում ենք, շատ մանրամասներ չեմ նշի, բայց ճապոնական օրինակով պետք է ստանանք այդ նյութը, օպտիմալ քանակները որոշենք եւ շարունակական ֆինանսավորում ստանալու պարագայում գործենք: Ճիշտ է՝ դա ամբողջությամբ չի վերացնի մեր լճի ջրիմուռները, բայց կարող ենք բավականին հավաքել, ինչքան շատ՝ այդքան լճին օգուտ»»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]