Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրին կաջակցի լիբանանահայերին

Գյումրին կաջակցի լիբանանահայերին

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետանքով տուժած Լիբանանի հայ համայնքին կհատկացնի 1 մլն դրամ աջակցություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել քաղաքի ավագանին: Գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին որպես նվիրատվություն, որն էլ իր հերթին կուղղի այդ նպատակին:

«Սա այն դեպքն է, որ բոլորս միաձայն կողմ ենք աջակցելուն: Նույնիսկ 1 մլն  դրամն է քիչ, բայց մեր բյուջեն հիմա այս հնարավորությունն ունի, եթե կարողացանք այդ գումարն էլի կավելացնենք»,-ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]