Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը

 Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց Է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Սկզբում այն ստեղծվել Էր մարդու թոքերի ծանր ախտահարումների բուժման համար, դրա կիրառման արդյունքում COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացությունը հաջողվել Է նվազեցնել հինգ անգամ, հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորոնավիրուսային հիվանդների շրջանում ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս: Նրանց գրեթե 80 տոկոսը մահանում Է: Սուրֆակտանտը նյութ Է, որը ներսից պատում Է թոքերի ալվեոլները, իսկ ԲԼ-ն վերծանվում Է որպես «ցուլի թոք»:

Հիվանդները սուրֆակտանտ-ԲԼ-ն ստացել են ինհալացիայի օգնությամբ, ընթացակարգն անցկացրել են օրը երկու անգամ, այն տեւել Է 30 րոպե:

Պատրաստուկը հիվանդներին ներմուծվել Է երկուսից մինչեւ հինգ օր, ընդ որում՝ հիվանդները բարելավում են նշել անմիջապես ինհալացիայից հետո, գրում Է հրատարակությունը:

Ներկայում պատրաստուկը հիվանդներին ներմուծվում Է դրա արդյունավետության հետազոտությունների շրջանակներում: Հետազոտություններն ավարտվելուց հետո ենթադրվում Է սուրֆակտանտ-ԲԼ-ի օգտագործումը ներառել առողջապահության նախարարության հանձնարարականում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների բուժման համար:

Պատրաստուկն ավելի վաղ արդեն կիրառել Էին թոքերի ծանր հիվանդությունների բուժման ժամանակ, մասնավորապես, խոզագրիպի: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 25-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:

Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:

Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երեւույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երեւույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչեւ 25 տոկոս: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման արդեն ավելի քան 26,7 միլիոն դեպք, ավելի քան 876 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]