1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«ՓոստԵվրոպա»-ի մրցույթին Հայաստանի նամականիշը պատկերում է Գյումրին. սկսված է քվեարկություն

«ՓոստԵվրոպա»-ի մրցույթին Հայաստանի նամականիշը պատկերում է Գյումրին. սկսված 
է քվեարկություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մասնակցում է «ՓոստԵվրոպա»-ի հայտարարած «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթին: Հայաստան փոստային նամականիշին պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

«Սա աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Հայաստանի դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն է: Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը: Խնդրում ենք ձեզ քվեարկել հայկական նամականիշի օգտին անցնելով հղմամբ: Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և զբաղեցնելու է ընդամենը մի քանի րոպե: Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր), ընտրե՛ք Հայստանի նամականիշի լուսանկարը, սեղմե՛ք «Vote» ստեղնը (էջի ստորին աջ անկյունում): Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին: Քվեարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 514-572 հեռախոսահարով»,-նշում են «Հայփոստ» ընկերությունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]