Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից

Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է ԱՄՆ բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open տղամարդկանց մենախաղի     1/8 եզրափակիչում Ջոկովիչը մրցում էր իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: Մրցախաղի առաջին սեթում Ջոկովիչը գնդակի մատուցման ժամանակ հարվածել է (գուցե և պատահաբար) գծային մրցավարին, ինչի համար որակազրկվել է:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53.4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ