Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ասկերան շրջկենտրոնում 5 տարում նախատեսվում է կառուցել 500 բնակարան

Ասկերան շրջկենտրոնում 5 տարում  նախատեսվում է կառուցել 500 բնակարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Ասկերան քաղաքում կառուցվող բազմաբնակարան երեք նոր շենքերի բնակարանները շահագործման կհանձնվեն այս տարեվերջին: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շինարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ասկերան քաղաքում երեք բազմաբնակարան նոր շենք է կառուցվում: Շինաշխատանքները սկսվել են 2019 թվականի օգոստոսին: Կառուցվող բնակարանների թիվը 38 է, շահագործման ժամկետը՝ 2020-ի դեկտեմբեր: Շրջկենտրոնում  նախատեսվում է 5 տարում կառուցել 500 բնակարան:

«Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է: Մայրաքաղաքում, շրջկենտրոններում, թե գյուղական համայնքներում ծրագիրը լայն թափ է ստացել: Այն խրախուսելու համար պետական աջակցության տարբեր գործիքակազմեր են կիրառվում, և դա լինելու է շարունակական»,-նշել է Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]